Ռուսաստանի զինված ուժերը կրկին հրթիռակոծել են Իդլիբը
Ռուսաստանի զինված ուժերը կրկին հրթիռակոծել են Իդլիբը

Ռուսաստանի օդուժը Սիրիայի Իդլիբ նահանգում, որը վերահսկում են խռովարարները, իրականացրել է ևս մեկ ավիահարված: Ավիահարվածը իրականացվել է ի պատասխան խռովարարների կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանմանը, որի ժամանակ սպանվել է օդաչուն:

Փրկարարները մինչև այժմ փլատակների տան փնտրում են մարդկանց: Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է, սակայն խոսքը գնում է հրթիռակործված հիվանդանոցի մասին, որտեղ տարածված լրատվությամբ զոհվել է հինգ մարդ, ինչպես նաև մի բնակելի տան մասին, որտեղ հավանաբար զոհերի թիվը հասնում է 15-ի:

Իդլիբի քաղաքացիական պաշտպանության ուժերի փոխանցմամբ, ռուսական կոպրծանիչները հրթիռակոծել են՝ Կափր Նուբլի, Մաասրան, Սերաքիբ, Մաարաթ Էլ Նուումանիդա քաղաքները:

Նախագահ Բաշար Ասադի հակառակորդ ուժերը Ռուսաստանին մեղադրում են հազարավոր խաղաղ բնակիչների մահվան մեջ:

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ մեղադրանքները և հայտարարում, որ նրանց թիրախը միայն իսլամիստ զինյալներն են: