Ռուսաստանի Վրաստան ներխուժումից տասը տարի անց, շարունակվում է Վրաստանի շրջանների, Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» օկուպացիան.ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խումբ
Ռուսաստանի Վրաստան ներխուժումից տասը տարի անց, շարունակվում է Վրաստանի շրջանների, Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» օկուպացիան.ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խումբ

Դատապարտում ենք, որ Ռուսաստանի Վրաստան ներխուժումից տասը տարի անց, շարունակվում է Վրաստանի շրջանների, Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» օկուպացիան,- այս մասին նշված է ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խմբի երկրների համատեղ հայտարարությունում:

Հայտարարությունն արվում է Բուլղարիայի, Կանադայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Շվեդիայի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից:

«Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դատապարտում ենք, որ Ռուսաստանի Վրաստան ներխուժումից տասը տարի անց, շարունակվում է Վրաստանի շրջանների, Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» օկուպացիան:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել Վրաստանի շրջանների, Աբխազիայի և Հաարավային Օսեթիայի «անկախության» ճանաչումը: Ընդգծում ենք կոնֆլիկտի խաղաղ լուծման անհրաժեշտությունը»,-  նշված է ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խմբի երկրների համատեղ հայտարարությունում:

 

Թողնել մեկնաբանություն