Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով արտաքին գործողությունների Եվրոպական ծառայությունը ղեկավարելու է Միխեիլ Զիբերտը
Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով արտաքին գործողությունների Եվրոպական ծառայությունը ղեկավարելու է Միխեիլ Զիբերտը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը հայտարարել է արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության պաշտոնյաների նշանակման մասին:

Նրանց թվում է Միխեիլ Զիբերտը, որը կլինի Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերում արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության գործադիր տնօրենը:

Դրանից առաջ Միխեիլ Զիբերտը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչն էր Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

«Միխեիլ Զիբերտը նշանակվել է Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գործադիր տնօրեն: Այժմ նա Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության ղեկավարն է: Դրանից առաջ նա Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետն էր: Պարոն Զիբերտը շուտով իր պաշտոնը կզբաղեցնի Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունում», – ասված է հայտարարության մեջ: