Ռուսաստանը Դոնբասում իրականացնում է «Հարավային Օսեթիայի» և «Մերձդնեստրյան» սցենարը. Պյոտր Պորոշենկո
Ռուսաստանը Դոնբասում իրականացնում է «Հարավային Օսեթիայի» և «Մերձդնեստրյան» սցենարը. Պյոտր Պորոշենկո

Ռուսաստանը Դոնբասում իրականացնում է «Հարավային Օսեթիայի» և «Մերձդնեստրյան» սցենարը,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա հատուկ տեսաուղերձ է տարածել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հեշտացրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների համար Ռուսաստանի անձնագիր ստանալու կարգը:

Ինչպես հայտարարում է Պորոշենկոն, Կրեմլը Ուկրաինայի դեմ պատրաստում է նոր ագրեսիա, որը ենթադրում է Դոնբասի բռնագրավում կամ Ուկրաինայում ռուսական անկլավի ստեղծում: Նրա խոսքով, Պուտինը ցանկանում է չեղարկել Մինսկի համաձայնագիրը:

Պորոշենկոյի խոսքով, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է այս հարցը քննարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: