Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ է, նա չի հանդարտվի. Միխեիլ Սաակաշվիլի
Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ է, նա չի հանդարտվի. Միխեիլ Սաակաշվիլի

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ է, նա չի հանդարտվի և ամեն կերպ կփորձի «ցնցել» Զելենսկիին,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:

Միխեիլ Սաակաշվիլու խոսքով, եթե Պորոշենկոյի դեմ չլինեն հարուցված քրեական գործեր, նա այս մեծահոգությունը չի գնահատի, քանի որ ցանկացած մեծահոգություն է դիտում է որպես թուլություն:

Վրաստանի նախկին նախագահը նաև նշել է, որ դիտել է Զելենսկիի «Ժողովրդի ծառան» ֆիլմը և հասկացել, որ ամեն բան նախօրոք սահմանված է և Զելենսկին լավ է նախապատրաստված պաշտոնի համար: