Ռոբերտ Քոչարյանին ազատել են բանտարկությունից
Ռոբերտ Քոչարյանին ազատել են բանտարկությունից

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատել են բանտարկությունից: Համապատասխան որոշումը Երևանում կայացրել է առաջին ատյանի դատարանը:

Հայաստանի երկրորդ նախագահի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը: Նրանք Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց գրավի տեսքով վճարել են մեկ միլիոն դրամ և խոստացել, որ Հայաստանի նախկին նախագահը չի փախչի հետաքննությունից և դատավարությունից:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը ղեկավարում էր 1998-ից մինչև 2008 թվականը: Երկրի նախկին նախագահին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ: