Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թողել է կալանքի տակ

17:01, 07.11.2019

Դատարանի որոշմամբ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնում է կալանքի տակ:

Երևանի դատարանը չի բավարարել նախկին նախագահի փաստաբանի միջնորդությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են 2018 թվականի հուլիսին: Նա մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ:

Նմանատիպ