Ռոբերտ Քոչարյանը հանգիստ է արձագանքել իր կալանավորման որոշմանը. Փաստաբան
Ռոբերտ Քոչարյանը հանգիստ է արձագանքել իր կալանավորման որոշմանը,- այս մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
Քոչարյանն իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը համարում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում:
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 ամիս ժամկետով կալանավորման մասին որոշում կայացրեց 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույը ցրելու համար:
Հուլիսի 26-ին, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել էր մեղադրանք: