Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում հասել է լուրջ առաջընթացի
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում հասել է լուրջ առաջընթացի

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու պատճառով Թուրքիայում ձերբակալել են 2 հազարից ավելի մարդու, 7 հազարից ավել մարդու վտարել են երկրից,-այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում հասել է լուրջ ադյունքների:

«ԴԱԻՇ»-ի հետ կապ ունենալու պատճառով 70 հազար մարդու արգելվել է մուտք գործել Թուրքիա: Թուրքիայի տարածքում զինաթափվել է 761 ահաբեկիչ, 1092-ը Հյուսիսային Իրաքում, 7.500 տարբեր հատուկ գործողությունների ընթացքում»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ Թուրքիան այսպես կոչված իսլամական պետության հետ մեկտեղ ահաբեկչական խմբավորում է համարում նաև քրդական զինված խմբավորումները: