Ռեջեփ Թայիփ Էրդողան. ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան չեն կարող կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռեջեփ Թայիփ Էրդողան. ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան չեն կարող կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը

Թուրքիայի նախագահի խոսքով, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան չեն կարող կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է խորհրդարանում անցկացված հանդիպմանը:

Էրդողանի խոսքով, երեկվա հեռախոսազրույցի ժամանակ նա Պուտինին առաջարկել է հակամարտությանը ներգրավել Թուրքիային:

«Մենք Պուտինի հետ մանրամասն քննարկել ենք գործընթացը: Ես ասացի, արի հիմա ավարտենք սա Կովկասում: Եթե ցանկանում եք, մենք դա կարող ենք միասին անել: Դուք հանդիպում եք Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ես հանդիպում եմ իմ եղբորը՝ Ալիևին: Տվեք ինձ իրավունք, անցկացնել այս հանդիպումները: Եկեք ձեռնարկենք քայլ: Մենք պետք է ավարտենք այս գործընթացը: Պուտինի հետ հանդիպումը լավ է անցել: Իհարկե, ես Պուտինին ասացի մեր եզրագծերի մասին, որոնք հատելն անթույլատրելի է»,- հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի առաջնորդի միջև հեռախոսազրույցը կայացել է հոկտեմբերի 27-ին, Անկարայի նախաձեռնությամբ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը 1992 թվականից ներգրավված են ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Թուրքիան Մինսկի խմբի կազմում է անդամի կարգավիճակով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները չեն դադարում սեպտեմբերի 27-ից ի վեր: