Փարիզում և Ֆրանսիայի մի քանի քաղաքներում նախատեսվում են «դեղին բաճկոնների» ցույցեր
Փարիզում և Ֆրանսիայի մի քանի քաղաքներում նախատեսվում են «դեղին բաճկոնների» ցույցեր

Փարիզում թանգարանը, տեսարժան վայրերը, խանութները և ռեստորանները այս հանգստյան օրերին չեն աշխատի – դրա պատճառը հերթական բողոքի ալիքն է:

Ֆրանսիայի մայրաքաղաքի և երկրի մի քանի քաղաքի փողոցներում կրկին դուրս են գալու «դեղին բաճկոնավորները»: Երկրի իշխանությունը ակցիաները դիմավորում է մոբիլիզացված:

Ոստիկանության տեղեկությամբ, ակցիաների մասնակիցները պատրաստվում են դիմել ծայրահեղ միջոցների: Այդ պատճառով, Ֆրանսիայի վարչապետի որոշմամբ, այսօր ողջ երկրի մասշաբով մոբիլիզացված է լինելու 89 հազար իրավապահ:

«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց նպատակը ոչ թե բողոքը, այլ խառնաշփոթ ստեղծելն է և նրանց հնարավորություն չենք տա՝ իրականացնել դա»,- հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Ամեն բան սկսվեց նոյեմբերի 17-ին – Առաջին ակցիային երկրի մասշտաբով մասնակցել է 280 հազար մարդ, նրանք բողոքում էին վառելիքի գնի ավելացման դեմ: Քիչ անց, ակցիայի մասնակիցների թիվը ավելացավ, ցուցարարների մեծ մասը հագած էին դեղին բաճկոններ, որի պատճառով շարժումն անվանվեց «դեղին բաճկոնների շարժում»:

Ինչու դեղին բաճկոններ – Ֆրանսիայի օրենսդրությամբ, վարորդները պարտավոր են ավտոմեքենան վարել հատուկ դեղին անթև բաճկոնով:

Ինչի դեմ են բողոքում – Ակցիայի մասնակիցները սկզբում բողոքում էին վառելիքի գնի ավելացման դեմ: Իսկ վերջին տարվա ընթացքում Ֆրանսիայում դիզելի գինն ավելացել է 23 տոկոսով, իսկ բենզինի գինը՝ 15 տոկոսով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ, 2019 թվականի հունվարի մեկից գները պետք է ևս մեկ անգամ ավելանային:

Ֆրանսիայում ասում են, որ կառավարությունը նրանց ստիպում է հրաժարվել ավտոմեքենաներից:

Ակցիաները սկզբում խաղաղ էին, սակայն քիչ անց վերածվել են առճակատման և խառնաշփոթի:

Ցույցերի ժամանակ զոհվել է չորս և տուժել՝ հարյուրավոր մարդ:

Ֆրանսիայի նախագահը սկզբում չէր պատրաստվում գնալ զիջումների, սակայն քիչ անց, կառավարությունը ստիպված եղավ վառելիքի գնի ավելացման մասին օրինագիծը հանել 2019 թվականի բյուջեից:

Չնայած դրան, ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում ցրվել: Նրանք այժմ պահանջում են աշխատավարձերի և կենսաթոշակների, ինչպես նաև սոցիալական օգնության ավելացում: Ակցիաների ժամանակ հնչել է նաև նախագահի հրաժարականի պահանջը: