Պետքարտուղարը հնչեցրել է կարևորագույն ուղերձներ, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը բարձր մակարդակում է. Նաթիա Մեզվրիշվիլի
Պետքարտուղարը հնչեցրել է կարևորագույն ուղերձներ, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը բարձր մակարդակում է. Նաթիա Մեզվրիշվիլի

Պետքարտուղարը հնչեցրել է կարևորագույն ուղերձներ, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը բարձր մակարդակում է,- այս մասին Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, վարչապետի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպման մասին խոսելիս:

Նաթիա Մեզվրիշվիլին կարևորել է այն հարցերը, որոնց վրա ուշադրություն է դարձվել հանդիպման ժամանակ և նշել, որ դա հզոր ռազմավարական գործընկերության հանդիպում էր:

«Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները, Վրաստանի վարչապետը ընդգծել է տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժեղացված ներկայացուցչության և մեր երկրի ուժեղացված աջակցության կարևորությունը: Ընդգծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը, Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման և ինստիտուտները ամրապնդելու գործում: Իհարկե, Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում են ինչպես պաշտպանական և անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացմանը և վերահաստատել են ապագայում այդ ոլորտներից յուրաքանչյուրում համագործակցության հետագա խորացման կարևորությունը, ինչին, բնականաբար, երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:

Թողնել մեկնաբանություն