Պատժամիջոցներ սահմանելու դեպքում, Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է Ինջիլիքի ռազմակայանի փակմամբ
Պատժամիջոցներ սահմանելու դեպքում, Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է Ինջիլիքի ռազմակայանի փակմամբ

Պատժամիջոցներ սահմանելու դեպքում, Թուրքիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին սպառնում է Ինջիլիքի ռազմակայանի փակմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

«Մենք կգնահատենք ամենավատ սցենարը և համապատասխան որոշում կկայացնենք: Եթե ​​Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ սահմանեն պատժամիջոցներ, ապա օրակարգում հնարավոր է հայտնվի «Ինջիրլիք» ավիաբազայի հարցը»,- հայտարարել է Մեվլութ Չավուշօղլուն տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:

Վերջերս Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության «Էս-400» համակարգի ձեռքբերումը, լարվածություն է առաջացրել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտարարել են, որ այդ պատճառով քննարկում են Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը: