ՊԱԾ-ի լրատվությամբ ռուս զինվորականների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիները գտնվում են Ցխինվալի մեկուսարանում
ՊԱԾ-ի լրատվությամբ ռուս զինվորականների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիները գտնվում են Ցխինվալի մեկուսարանում

Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, ռուս զինվորականների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիները գտնվում են Ցխինվալի մեկուսարանում և սպասում են այսպես կոչված դատական նիստին:

Բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները նրանց մեղադրում են այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեջ: Հավանաբար այսպես կոչված դատական նիստը տեղի է ունենալու վաղը:

ՊԱԾ-ի լրատվությամբ, թեժ գծի գործի դրվելուց հետո, երեկ ուշ գիշեր կապ է հաստատվել դե-ֆակտո Ցխինվալի ներկայացուցիչների հետ, որոնք հաստատել են Վրաստանի յոթ քաղաքացու ձերբակալման փաստը:

Բռնազավթված վարչական գծի մոտ ռուս զինվորականները Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են օգոստոսի 17-ին: Ձերբակալվածները Ախալուբանի գյուղի բնակիչներ են։ Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, ձերբակալվածները այցելել էին սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որը գտնվում է բռնազավթբած գծի մոտակայքում։