Պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կնոջ ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ միասին հոկտեմբերի 6-ին կայցելի Վրաստան:

Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու նախագահական պալատում, որից հետո կայանալու է նախագահների դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումը:

Վրաստանի և Գերմանիայի նախագահները լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարություններով:

Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, պաշտոնական այցի շրջանակներում, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի, խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք, Իլիա Երկրորդի հետ, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրին: Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահը Թբիլիսիում կհանդիպի վրացի գործարարների հետ, կայցելի Կախեթի և կդիտի մի քանի գինու գործարան: