Օրենսդրությունը առավել կխստանա «դեղատնային թմրամոլությունը» կասեցնելու ուղղությամբ. Ակակի Զոիձե
Օրենսդրությունը առավել կխստանա «դեղատնային թմրամոլությունը» կասեցնելու ուղղությամբ. Ակակի Զոիձե

Խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեի հայտարարությամբ, գոյություն ունի մի ամբողջ արսենալ, որի միջոցով պետությունը պետք է կանխարգելի թմրանյութի օգտագործման ռիսկերը:

Ինչպես լրագրողներին հայտնել է Զոիձեն, թմրանյութ օգտագործող անձանց նկատմամբ հաշվի են առնված սահմանափակումներ ինչպես վարորդական իրավունքի, այնպես էլ բժիշկ աշխատելու, հանրային ծառայությունում գործունեություն ծավալելու համար և այլն:

Նրա խոսքով, թմրանյութի բարեփոխման հետ կապված նախաձեռնված օրինագծում մտցվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնց քննարկումը կանցկացվի իրավական հարցերի կոմիտեում:

«Խոսքը այն մասին է, որ թմրանյութը դառնա պատժելի միայն ոչ կալանավորման պատժով թմրանյութի օգտագործման դեպքում, իսկ իրացնողի դեպքում, օրենսդրությունը առավել կխստանա այն ուղղությամբ, որ «դեղատնային թմրամոլությունը» կասեցվի: Իրացնողների նկատմամբ ցմահ կալանավորումը և բարձր պատիժները մնում են ուժի մեջ, ինչպես նաև ավելանում է պատիժը դեղատնից հոգեմետ միջոցների հոսքի կապակցությամբ»,- հայտարարել է Զոիձեն: