Նուրսուլթան Նազարբաևի դուստրը չի մասնակցելու երկրի նախագահական ընտրություններին
Նուրսուլթան Նազարբաևի դուստրը չի մասնակցելու երկրի նախագահական ընտրություններին

Նուրսուլթան Նազարբաևի դուստրը, Դարիգա Նազարբաևան չի մասնակցելու երկրի նախագահական ընտրություններին: Այս մասին լուրը տարածել է տեղական մամուլը, խորհրդարանի խոսնակի տեղակալ, Սաուլ Մուստափաևի հայտարարությանը հենվելով:

55 Դարիգա Նազարբաևան Ղազախստանի սենատի խոսնակ է ընտրվել այն բանից հետո, ինչ երկրի նախագահ, Նուրսուլթան Նազարբաևը հանկարծակի լքել է պաշտոնը:

Մինչ նախագահական ընտրությունները առաջին դեմքի պարտականությունները կատարելու է Կասիմ-Ժոմար Տոկաևը, ով մինչ այդ խորհրդարանի խոսնակն էր, սակայն նոր պարտավորություն ստանձնելուց հետո պաշտոնը թափուր էր մնացել: Մարտի 22-ին գաղտնի քվեարկությամբ, 44 ձայնով Դարիգա Նազարբաևան դարձել է խորհրդարանի խոսնակ:

Հիշեցնենք, քիչ առաջ Կասիմ-Ժոմար Տոկաևը հայտարարել էր, որ վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 9-ին: