Նոյեմբերի 27-ից Վրաստանը լինելու է Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր
Նոյեմբերի 27-ից Վրաստանը լինելու է Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր

Նոյեմբերի 27-ից Վրաստանը 6 ամսով կդառնա Եվրոպայի Խորհրդի նախագահող երկիր: Վրաստանի ապագա նախագահության կապակցությամբ, Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար՝ Մարիա Պեինչինովիչ  Բուրիչը, ով պաշտոնական հանդիպումները սկսել է այսօրվանից:

Մարիա Պեինչինովիչ  Բուրիչը այս րոպեներին գտնվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, որտեղ հանդիպում է Դավիթ Զալկալիիի հետ: Հանդիպումից հետո մամուլի համար արվելու են հայտարարություններ:

Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի հետ: Ինչպես նաև տեղի է ունենալու Վրաստանի համար Եվրոպայի խորհրդի 2020-2023 թվականների գործողությունների ծրագրի փոխանցումը:

Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը դառնում միջազգային կազմակերպության նախագահ երկիր: Նոյեմբերի 27-ին, նախագահության հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ստրասբուրգում, տոնական իրավիճակում: