Նիկոլ Փաշինյանը կարող է երկնաքար լինել, որը շատ արագ այրվում է. Հայաստանի նախկին նախագահ
Նիկոլ Փաշինյանը կարող է երկնաքար լինել, որը շատ արագ այրվում է. Հայաստանի նախկին նախագահ

Նիկոլ Փաշինյանը կարող է երկնաքար լինել, որը շատ արագ այրվում է,- այս մասին «Կոմերսանտ» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախկին  նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով, 4 ամիսը բավարար է, որպեսզի հասկանալի լինի՝ որքանով է իշխանությունը գիտակ, ինչ արժեքների վրա է հիմնվում և արդյոք պատրաստ է համակարգային աշխատանքին:

Հայաստանի նախկին նախագահի հայտարարությամբ, երկրի ներկայիս իշխանությունը տնտեսությունից չի հասկանում, չունի գործողությունների հստակ ծրագիր և չունի աշխարհաքաղաքական գերակայություններ:

Թողնել մեկնաբանություն