Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպելու է Սամցխե-Ջավախքի բնակչությանը
Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպելու է Սամցխե-Ջավախքի բնակչությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ ուղևորվելու է Սամցխե-Ջավախք և հանդիպելու է հայազգի բնակչության հետ:

Նիկոլ Փաշինյանը Վրաստան է ժամանել մայիսի 30-ին՝ երկօրյա այցով:

Թբիլիսիի օդանավայանից Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է կառավարության վարչություն, որտեղ դեմ առ դեմ հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ: Քիչ անց կայացել է երկու երկրների կառավարության անդամների միջև ընդլայնված հանդիպում:

Նիկոլ Փաշինյանը այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն  և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:

Հայաստանի վարչապետը Թբիլիսիի սակրեբուլոյում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100 ամյակին նվիրված ընդունելությանը:

Միջոցառման ավարտին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին իր պատվիրակության հետ հյուրընկալել է ընթրիքի:

Հայաստանի վարչապետը Վրաստանի Հայաստան կվերադառնա ավտոմեքենայով:

Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում գտնվում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոնում, որտեղ դիտելու է Թումանյանի ստեղծագործություններից մեկի բեմադրված ներկայացումը: