Նիդերլանդներում հարձակումների հետևանքով 2 մարդ է զոհվել
Նիդերլանդներում հարձակումների հետևանքով 2 մարդ է զոհվել

Նիդերլանդների հարավ-արեւելքում գտնվող Մաաստրահան քաղաքում դանակով հարձակումների շարք է գրանցվել, ինչի հետեւանքով 2 մարդ է մահացել եւ եւս մի քանիսը՝ վիրավորվել։

«Մաաստրահանում դանակի գործադրման 2 միջադեպ է գրանցվել, որի հետեւանքով 2 մարդ մահացել, 2-ը՝ վիրավորվել են։ Ոստիկանությունը հետաքննություն է կատարում»,- Twitter-ում հայտնել են տեղի իրավապահները։

Ոստիկանությունը դեռ չի հաստատել միջադեպերի՝ իրար հետ կապը։