ՈՒկրաինայում, Պոլտավա քաղաքում նռնակով զինված տղամարդը պատանդ է վերցրել ոստիկանության պետին
ՈՒկրաինայում, Պոլտավա քաղաքում նռնակով զինված տղամարդը պատանդ է վերցրել ոստիկանության պետին

ՈՒկրաինայում, Պոլտավա քաղաքում նռնակով զինված տղամարդը պատանդ է վերցրել ոստիկանության պետին:

ՈՒկրաինական մամուլի հաղորդմամբ, հարձակվողն ի սկզբանե պայթյունի սպառնալիքով պատանդ է վերցրել քրեական ոստիկանության ծառայողներին, սակայն ավելի ուշ, բանակցությունների արդյունքում, քրեական հետաքննության տարածքային բաժնի պետ, Վլադիմիր Շեյանին հաջողվել է ազատել սպաներին և հանձնվել անձամբ: Հարձակվողն ու պատանդը մեքենայով Պոլտավայից ուղևորվում են Կիևի ուղղությամբ:

Մինչ սպաներին պատանդ վերցնելը, ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդուն: Նա կասկածվում էր տրանսպորտային միջոցն ապօրինի պահելու մեջ: Ձերբակալության ընթացքում հարձակվողը հանել է «Էրգեդե -5» տեսակի նռնակ և պատանդ վերցրել ոստիկաններին:

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ հարձակվողը ցանկանում է խուսափել քրեական պատասխանատվությունից և թաքնվել: