9-ամյա աղջկա սպանությունը գործած անձը ձերբակալված է,- այս մասին լրագրողներին է հայտնել ներքին գործերի նախարարի տեղակալ Կախա Սաբանաձեն:
Նրա խոսքով, մեղադրյալ Ի.Ն.-ին ձերբակալել են տաք հետքով անցկացված քննչական գործողությունների արդյունքում:
«ՆԳն-ի կազմում ստեղծված հատուկ խմբի և Շիդա Քարթլիի շրջանային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների կողմից, տաք հետքով անցկացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք գործող անձը՝ Ի.Ն.-ն:
Օպերատիվ միջոցառումների արդյունքում, ինչպես նաև երթուղին պարզելու հիման վրա, որով երեխան տեղաշարժվում էր, մանրամասն ուսումնասիրվել է յուրաքանչյուր բնակարան, որտեղ հայտնաբերել են կասկածելի հետք: Ինչպես նաև նշանակվել է համապատասխան փորձաքննություն»,- հայտարարել է Սաբանաձեն:
Ներքին գործերի նախարարությունը Գորիում տեղի ունեցած փաստի շուրջ հետաքննություն է սկսել անչափահասի նկատմամբ դիտավորյալ կերպով ծանր հանգամանքներում կանխամտածված սպանության հոդվածով:
Գորիում, Լիախվի գետի ափին 9-ամյա աղջկան հայտնաբերել էին մահացած:
Ընտանիքի անդամների խոսքով, երեխայի մարմնի վրա կան բռնության հետքեր: