Նելի Դորողաշվիլիի փաստաբանի խոսքով, լրատվությունը, իբր Նիկոլոզ Բասիլաշվիլին նախկին կնոջը առաջարկում էր մեծ գումար, անհիմն են
Մինչև հիմա հետաքննության հետ հիմնախնդիրներ չունենք և հուսով ենք, որ դատախազությունը այս գործը կավարտի կնոջ շահերին համապատասխան,- այս մասին հայտարարել են Նիկոլոզ Բասիլաշվիլիի նախկին կնոջ ՝ Նելի Դորողաշվիլիի փաստաբանները:
Նելի Դորողաշվիլիի և Նիկոլոզ Բասիլաշվիլիի գործի կապակցությամբ «գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը անց է կացրել առցանց ասուլիս: Փաստաբանները խոսել են որոշ մանրամասների մասին, բայց ձեռնպահ մնացել ապացույցների հրապարակումից, ելնելով հետաքննության շահերից: Միևնույն ժամանակ, ըստ փաստաբանների, անհիմն են այն տեղեկությունները, որ Նիկոլոզ Բասիլաշվիլին իր նախկին կնոջը առաջարկել է մեծ գումար:
Միևնույն ժամանակ, ըստ Նելի Դորողաշվիլիի փաստաբանների, եթե Նիկոլոզ Բասիլաշվիլիի կարիերային այսօր որևէ անհարմարություն է պատճառվել, դա միայն Բասիլաշվիլիի պատճառով է:
Թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին ձերբակալվել էր մայիսի 22-ին: Դատախազության տվյալներով, մայիսի 21-ին, Թբիլիսիում, Ավճալա թաղամասում, Բասիլաշվիլին վեճի ժամանակ ֆիզիկական անպատվություն է հասցրել նախկին կնոջը: Քրեական գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի, 2-րդ մասի, «Բ» ենթամասով: Դատարանը Բասիլաշվիլիին ազատել է գրավի դիմաց:
Միևնույն ժամանակ, Նիկոլոզ Բասիլաշվիլիի ընտանիքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ տեղեկությունը բռնության մասին չի համապատասխանում իրականությանը:
Հայտարարություն էր տարածել նաև թենիսիստը, որտեղ նշում է, ճշմարտությունը փաստաբանների օգնությամբ ապացուցելու է դատարանում: