NDI-ը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հրապարակում է զեկույց
NDI-ը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հրապարակում է զեկույց

NDI-ը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հրապարակում է զեկույց:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն, «ընտրական արձանագրություններում առկա ենթադրյալ անճշտությունները, լայն տարածված տվյալները ընտրատեղամասերում կամ դրանից դուրս վախեցնելու մասին, արդյունքների ուշացումով հրապարակումը և նախընտրական ժամանակաշրջանում իշխանության չարաշահման զգացումը, ստվեր է գցել հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից առաջ օրենսդրության և վարչական գործընթացների բարելավման տեսանկյունից ձեռք բերված առաջընթացի վրա:

«Ողջունելի է, որ չնայած համաշխարհային համավարակով պատճառած դժվարություններին, Վրաստանի քաղաքացիները, այնուամենայնիվ գնացել են ընտրատեղամասեր: Առաջին փուլի արդյունքների ամփոփման և նոյեմբերի 21-ին նախատեսված երկրորդ փուլի նախապատրաստական ​​աշխատանքների ֆոնին, ընտրությունների գործընթացում ի հայտ եկած կասկածներին ի պատասխան, ինչպես նաև վերջնական արդյունքների հանդեպ հասարակության վստահությունը մեծացնելու համար, կառավարության առաջնորդների և ընտրական վարչակազմի կողմից իրականացվել են արտակարգ քայլեր,- այս մասին հայտարարել է Նյու Ջերսիի նախկին նահանգապետ և ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավար, Կրիստին Տոդ ՈՒիթմանը, որը NDI-ի դիտորդական խմբի անդամն էր:

Ընտրությունների օրը վստահելի դիտորդական խմբերը, այլ հարցերի հետ միասին, խոսում էին ընտրական արձանագրություններում առկա անճշտությունների և քվեարկության գաղտնիությունը խախտելու մասին: Նրանք ուշադրություն են դարձրել ընտրատեղամասերից դուրս ֆիզիկական առճակատումների, լրագրողների և դիտորդների գործունեության խոչընդոտման, կաշառքի և կեղծման ենթադրյալ փաստերի մասին, ինչպես նաև տեղամասերի մոտ կուսակցության համակարգողների և ակտիվիստների ներկայության մասին, ինչը նրանք գնահատել են որպես վախեցնող միջավայր: Քվեարկության օրվանից հետո ընդդիմության ակտիվիստները լայնամասշտաբ բողոքի ցույց կազմակերպեցին, որի ընթացքում պահանջեցին՝ ձայների վերահաշվարկ, արդյունքների չեղարկում և արտահերթ ընտրությունների անցկացում: Օրենսդրական դաշտը ամուր հիմք էր տալիս ընտրությունները անցկացնելու համար: 2020 թվականի հունիսին իրականացված սահմանադրական և իրավական բարեփոխումները նպաստեցին մասնակիցների ավելի բազմազանությանը: սակայն ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, բողոքեցին ընտրական հանձնաժողովի անդամների կողմնակալ վերաբերմունքի դեմ և անվստահություն հայտնեցին բողոքարկման գործընթացին: Քարոզարշավի ֆինանսավորման կանոնների վերաբերյալ դիտողությունները դեռ արդիական են:

Ընտրական գործընթացը բաց և բազմակարծիք էր: Սակայն նույն ժամանակահատվածում, արձանագրվել են բռնության և ահաբեկման բազմաթիվ դեպքեր: Հաճախ լսվում էին պետական ​​ռեսուրսների չարաշահման մեղադրանքներ: Ընտրողների կաշառքի մասին հաղորդումները նույնպես զգալիորեն ավելի բարձր էին: Լրատվամիջոցների բևեռացման պատճառով կողմերն անհավասար հասանելիություն ունեին հեռուստատեսությանը: Նրանց նախընտրական ուղերձները ավելի շատ կենտրոնացած էին ընդդիմախոսներին քննադատելու, քան խնդիրների լուծման վրա: Վրաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել քաղաքականության մեջ ավելի մեծ ներառականություն և բազմազանություն ապահովելու ուղղությամբ: Հատկապես ուշագրավ է գենդերային պարտադիր քվոտայի ընդունումը: Այնուամենայնիվ, չնայած այս առաջընթացին, կանայք, էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, հաշմանդամություն ունեցող անձինք և ԼԳԲՏ + համայնքի անդամները դեռևս պատշաճ կերպով չեն ներկայացվի նոր խորհրդարանում: Ընտրությունների բևեռացված լուսաբանումը խանգարում է ընտրողներին տեղեկացված որոշումներ կայացնել: Արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության և սպառնալիքների բազմաթիվ դեպքեր: Թեկնածուների միջև հեռուստաբանավեճերը սահմանափակ էին, ուստի այս հնարավորությունը չէր կարող պատշաճ կերպով օգտագործվել ընտրողներին տեղեկացնելու համար: Տեղեկատվական մանիպուլյացիաները տարածված էին, հատկապես «ֆեյսբուք»-ում»,- ասված է զեկույցում:

«Առանց հետագա բարեփոխումների, առանցքային ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության անկման միտումը կշարունակվի: Մասնակից կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և ընտրական գործընթացի արդարացիությունը վեր դասեն կուսակցական շահերից»,- հայտարարել է NDI-ի նախագահ, դեսպան Դերեկ Միտչելը:

NDI-ի զեկույցը Վրաստանի ընտրական համակարգի բարելավման համար հրապարակել է 35 հանձնարարական:

Ինչպես ասված է NDI-ի հայտարարության մեջ, «նշված ընտրական վերլուծությունը հիմնված է հոկտեմբերի 22-31-ին անցկացված հարցազրույցների, հեռահար կերպով գործող երկարատև վերլուծաբանների գնահատումների, ինստիտուտի կողմից Վրաստանում 25 տարվա ընթացքում կուտակված փորձի, հարաբերությունների և վստահելի, անկողմնակալ դիտորդական կազմակերպությունների բացահայտումների վրա: Նշված վերլուծությունը հիմնվում է նաև NDI Վրաստանի ընտրական մոնիտորինգի (GEORGIA ELECTION WATCH) զեկույցների վրա, որոնք հրապարակվել են 2020 թվականի օգոստոսի 19-ին, հոկտեմբերի 9-ին և հոկտեմբերի 20-ին: