ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ, Վիկտոր Դոլիձեն հանդիպել է Ենս Սթոլթենբերգի հետ
ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ, Վիկտոր Դոլիձեն հանդիպել է Ենս Սթոլթենբերգի հետ

ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ, Վիկտոր Դոլիձեն հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ:

Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին, եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին և երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար:

Հանդիպմանը դեսպանը զրուցել է երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործնական ասպեկտների, Սևծովյան անվտանգության ոլորտում համագործակցության և առաջիկայում պաշտոնական այցերի հնարավորության մասին:

Վիկտոր Դոլիձեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիի նամակը, որում վրացական կողմը պաշտոնապես պատրաստակամություն է հայտնել ներգրավվել դաշինքի ամրապնդմանն ուղղված գործընթացում «ՆԱՏՕ 2030»:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին, ՆԱՏՕ-ի առաքելություններում զգալի ներդրման համար:

Ենս Սթոլթենբերգը նշել է, որ Վրաստանը դաշինքի աչքի ընկնող գործընկեր երկիր է, որի հետ ընթանում է ինտենսիվ քաղաքական և գործնական համագործակցություն, և խոստացել է հետագայում նույնպես աջակցություն ցուցաբերել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: