Նաթիա Թուրնավա. Աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, երբ տնտեսությունը առողջանում է
Նաթիա Թուրնավա. Աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, երբ տնտեսությունը առողջանում է

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արձագանքում է Վիճակագրության ազգային ծառայության այսօր հրապարակած 2021 թվականի երկրորդ եռամսյակում աշխատողների վարձատրության վերաբերյալ տվյալներին:

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2021 թվականի երկրորդ եռամսյակում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15,5 տոկոսով և կազմել 1,328.0 լարի:

Նաթիա Թուրնավայի խոսքով, տնտեսության վերականգնման շնորհիվ մի շարք ոլորտներում բարելավվել է աշխատողների վարձատրությունը:

«Սա շատ կարեւոր է եւ սկզբունքորեն անխուսափելի, երբ տնտեսությունը առողջանում է: Մենք ամեն ինչ անում ենք, որ այն ներառական լինի և ավելի մեծ ազդեցություն ունենա յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության վրա: Իհարկե, սա պետք է արտացոլվի նաև աշխատավարձերի բարձրացման մեջ: Այս միտումը սկսվել է, եւ մենք ողջունում ենք այն», – ասել է Նաթիա Թուրնավան:

Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, 2021 թվականի երկրորդ եռամսյակում աշխատավարձի աճ է դիտվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում (բացառությամբ այլ տիպի ծառայությունների), աշխատավարձի ամենաբարձր աճը գրանցվել է հետևյալ ոլորտներում՝ շինարարություն (աճ՝ 23,7%), ֆինանսական և ապահովագրական գործունեություն (աճը՝ 15.4%), տրանսպորտ և պահեստավորում (աճ՝ 18.6%), վերամշակող արդյունաբերություն (աճ՝ 24.3%) տեղեկատվություն և հաղորդակցություն (աճ՝ 12.4%), առևտուր (աճ՝ 20.1%):

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ բիզնես-ոլորտում աշխատողների աշխատավարձերը 2021 թվականի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 18.2%-ով: