Միգուցե ոչ բոլորն են գոհ գործող իշխանությունից, սա նորմալ է, դա մեզ ավելին անելու դաս է տալիս. Իրակլի Ղարիբաշվիլի
Միգուցե ոչ բոլորն են գոհ գործող իշխանությունից, սա նորմալ է, դա մեզ ավելին անելու դաս է տալիս. Իրակլի Ղարիբաշվիլի

Միգուցե ոչ բոլորն են գոհ ներկայիս կառավարությունից, սա նորմալ է, դա մեզ դաս է տալիս, որ պետք է ավելին անել, ավելի շատ աշխատել»,- այս մասին Սենակիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Խոսելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին, կառավարության ղեկավարն ասել է. «Գրեթե նույնն է, ինչ Հիտլերին խնդրեն վերադառնալ իշխանության Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։

«Ուզում եմ մեկ համեմատություն անել, Սաակաշվիլիին Հիտլերի հետ համեմատելը կարող է պարադոքսալ ու անտեղի լինել, բայց այս մարդը ամեն ինչ ընդօրինակում է, ուղղակի պարզվում է, որ կեղծ Հիտլեր է։ Երբ Հիտլերը առաջին անգամ բանտարկվեց, նա նույնպես հացադուլ հայտարարեց, և շատ այցելուներ ուներ: Մոտավորապես նույն տեսարանը բեմադրել է այս մեղք մարդը բանտում։ Մոտավորապես նույն բանն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հիտլերից պահանջեին գալ իշխանության, վերադառնալ իշխանության և համոզել ժողովրդին և աշխարհին, մեր մասշտաբով դա մոտավորապես նույնն է։ Այս մարդը կործանեց երկիրը, տապալեց երկիրը, խոշտանգեց, չարչարեց, մարդկանց սպանեց փոծոցներում, տարածքներ կորցրեց, պատերազմում պարտվեց և հանձնեց Կոդորին, գյուղերը և հետո քարակույտը կորցրած տարածքներ անվանեց։ Ինչպես կարող է այսօր որևէ քաղաքացի ինձ ցույց տալ, թե ով է ձայն տալիս այս մարդուն։ Դա ամոթ է, հանցագործություն և հանցակից այս հանցագործությանը։ Ես ուզում եմ դիմել նրանց ընտրողներին. Ժողովուրդ ջան, սա սխալ է, ես հասկանում եմ, որ գուցե ոչ բոլորը գոհ են ներկայիս իշխանությունից, սա նորմալ է: Մեզ համար մի կողմից դաս է, որ մենք պետք է ավելին անենք, պետք է ավելի շատ աշխատենք, պետք է ավելի շատ խոսենք ընտրողների հետ, ոչ միայն մեր, այլ նաև նրանց ընտրողների հետ, որ հասկացնենք տարբերությունը սպիտակի ու սևի միջև: Ամեն ինչ շատ լավ կլինի, մենք կհաղթենք բոլոր մունիցիպալիտետներում, և երկիրը կշարունակի զարգանալ խաղաղ ճանապարհով»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։