Մեծ Բրիտանիայից հետո, Ռուսաստանի դեմ խիստ միջոցներ է պատրաստվում սահմանել նաև Ֆրանսիան
Մեծ Բրիտանիայից հետո, Ռուսաստանի դեմ խիստ միջոցներ է պատրաստվում սահմանել նաև Ֆրանսիան

Մեծ Բրիտանիայից հետո, Ռուսաստանի դեմ խիստ միջոցներ է պատրաստվում սահմանել նաև Ֆրանսիան:

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ օրերին հայտարարելու է  նախկին գործակալ, Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ, Ռուսաստանի դեմ պատասխան միջոցների հաստատման մասին: Լրատվությունը տարածել է Reuters գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիան խզում է բոլոր տեսակի կապերը Ռուսաստանի հետ, նշված որոշումը ընդունվել է Սոլսբերի քաղաքում, Ռուսաստանի հետախուզական ծառայության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորելու փաստի կապակցությամբ:

Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարությամբ, Լոնդոնը բոյկոտում է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, չեղյալ է հայտարարում Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան և դադարեցնում է ցանկացած տիպի հաղորդակցությունը Ռուսաստանի իշխանությունների հետ:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում նա ակտիվ կապի մեջ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: