Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը
Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը

Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը: Այս մասին հայտնում է «Բի Բի Սին»:

Ինչպես փոխանցում է հրատարակչությունը, պահպանողական պատգամավոր, Ֆիլիպ Լին նիստի ընթացքում տեղափոխվել է լիբերալ ժողովրդավարների մոտ:

Ինչպես պարզաբանել է պատգամավորը, «Միավորված թագավորության կառավարությունը մտադիր է Եվրամիությունը լքել առանց հաջորդականության և համաձայնության, ինչը վտանգ է սպառնում մարդկանց կյանքին»:

Մինչ այդ, խորհրդարանում խոսքով ելույթ է ունեցել  Մեծ Բրիտանիայի վարչապետ, Բորիս Ջոնսոնը, և հայտարարել, որ Եվրամիության հետ բրեքսիտի պայմանների շուրջ  բանակցությունների համար այժմ «պատշաճ ժամանակն է», բայց եթե պահպանողական կուսակցության անդամները կընդունեն օրենք, որով կարգելեն  Մեծ Բրիտանիային Եվրամիությունից առանց համաձայնության դուրսգալը, ապա Բրյուսելի հետ բանակցությունները կկորցնեն իմաստը:

Ջոնսոնի խոսքով, նա չի պատրաստվում մեկնել Բրյուսել և զրուցել Բրեքսիտի անիմաստ ձգձգման մասին: