Մեր քաղաքական վիճակը չի տալիս մեզ համարձակ որոշումներ կայացնելու հնարավորություն. Մամուկա Մդինարաձեն՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին
Մեր քաղաքական վիճակը չի տալիս մեզ համարձակ որոշումներ կայացնելու հնարավորություն. Մամուկա Մդինարաձեն՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին

«Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, Երուսաղեմի կարգավիճակի թեման շատ զգայուն է, որը խորը վերլուծության կարիք ունի:

Լրագրողների հետ զրույցում Մդինարաձեն արձագանքել է ՄԱԿ-ում վրացական կողմի պատվիրակության որոշմանը և նշել, որ խոսքը որևէ պատժամիջոցի մասին չի գնում:

«Մեր քաղաքական վիճակը չի տալիս մեզ հնարավորություն, որ համարձակ որոշումներ կայացնենք: Մեզ անհրաժեշտ է միջազգային գործընկերի հետ կոնսուլտացիաներ անցկացնել Մեր նման փոքր երկրի համար դրանից հետո որոշման կայացումը լավագույն ելքն է»,- հավելել է Մդինարաձեն:

Երեկ, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին, քվեարկել են Երուսաղեմի կարգավիճակի անփոփոխության մասին պատրաստված հռչակագրի համար:

Վրաստանի մշտական ներկայացուցիչը ներկա չի գտնվել քվեարկությանը: