Մենք միասին պետք է հոգանք տարածաշրջանում կայունության պահպանման և խաղաղության հաստատման համար. Սալոմե Զուրաբիշվիլի
Մենք միասին պետք է հոգանք տարածաշրջանում կայունության պահպանման և խաղաղության հաստատման համար. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանների պալատում հանդիպել  է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի, Նախագահը և ՀՀ Վարչապետը դեմ առ դեմ հանդիպմանը քննարկել են Վրաստան-Հայաստան քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը նպաստելու է Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների խորացմանը:

«Մենք միասին պետք է հոգանք տարածաշրջանում կայունության պահպանման և խաղաղության հաստատման համար»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Դեմ առ դեմ և ընդլայնված կազմով  հանդիպումից հետո Վարչապետերը հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար: