Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները Կռեմլին կփոխանցեն ուղերձ, որ Եվրոպայում բռնազավթմամբ և ագրեսիայով սահմանները չեն փոխվում. Արչիլ Թալակվաձե
Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները Կռեմլին կփոխանցեն ուղերձ, որ Եվրոպայում բռնազավթմամբ և ագրեսիայով սահմանները չեն փոխվում. Արչիլ Թալակվաձե

Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները Կռեմլին կփոխանցեն ուղերձ, որ Եվրոպայում բռնազավթմամբ և ագրեսիայով սահմանները չեն փոխվում,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալկվաձեն հայտարարել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության (GDSC) թվով 13-րդ կոնֆերանսի ժամանակ, որն անց է կացվում Բաթումիում, Հիլթոն հյուրանոցում:

Ինչպես նշել է Արչիլ Թալկվաձեն, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ համագործակցությունը այսօր ավելի մեծ նշանակություն ունի քան նախկինում, որպեսզի ապահովենք այն ուղին, որով մենք շարժվում ենք առաջ:

Նրա խոսքով, վրացիները լավ գիտեն Սև ծովի տարածաշրջանի անվտանգության մարտահրավերների բարդությունը և տեղյակ են այդ մարտահրավերների լուծման գործում իրենց ներդրման մասին: