Մենք արդեն ստեղծել ենք միջնորդության հաջող նախադեպ, Վրաստանը ակտիվորեն կխաղա այս դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իրակլի Ղարիբաշվիլի
Ես շատ հաջող այց ունեցա Հայաստան: Ինչպես գիտեք, իմ նախաձեռնությունն է սկսել համագործակցությունը տարածաշրջանում և ստեղծել նոր հարթակ, որի շրջանակներում մենք ՝ երեք երկրներս, կսկսենք սերտ համագործակցություն, իսկ Վրաստանը և մենք մեծ դերակատարություն կունենանք այս գործընթացում, – այս մասին Բաթումիում լրագրողներին ասել է, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը ակտիվորեն միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև:
«Մենք արդեն միջնորդության հաջող նախադեպ ենք ստեղծել հունիսին, երբ իմ անմիջական ջանքերով և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությամբ, մեզ հաջողվեց ազատ արձակել բանտարկյալներին, ինչպես նաև քարտեզներ հանձնել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ: Քննարկման հիմնական թեմաներից մեկը մեր համագործակցությունն էր տարածաշրջանում, տարածաշրջանի ձևաչափով, և Վրաստանը ակտիվորեն միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև», – ասել է վարչապետը: