Մայրաքաղաքում ավելանում են կայանման կարգը խախտելու համար սահմանված տուգանքները
Մայրաքաղաքում ավելանում են կայանման կարգը խախտելու համար սահմանված տուգանքները

Մայրաքաղաքում ավելանում են կայանման կարգը խախտելու համար սահմանված տուգանքները: Այս մասին մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, Թբիլիսիի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա, արդեն հաստատվել է Վրաստանի խորհրդարանի կողմից:

Ինչպես մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն պարզաբանել է այսօրվա նիստում, փոփոխությունները վերաբերելու են մի քանի ուղղություններին:

«Փոփոխությունների համաձայն, տաքսիի համար նախատեսված վայրում այլ մեքենայի կայանելը, 10 լարիի փոխարեն նախատեսելու է 50 լարի տուգանք: Այս տարածքները նախատեսված են միայն A անվանակարգի տաքսիների համար: Էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման համար նախատեսված վայրերում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար տուգանքը նույնպես կլինի 50 լարի, 10 լարիի փոխարեն: Կայանատեղում, հատկապես կենտրոնական փողոցներում տրանսպորտային միջոցների օգտագործումը, եկամուտ ստանալու նպատակով նախատեսում է 100 լարի տուգանք, իսկ կրկնելու դեպքում 200 լարի»,- ասել է Կախա Կալաձեն:

Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով, այս փոփոխությունների իրականացումը կարևոր է, քանի որ քաղաքում իրավիճակը պետք է ժամանակին կարգավորվի: