Մայք Փենսը անսպասելի այցով ժամանել է Իրաք
Մայք Փենսը անսպասելի այցով ժամանել է Իրաք

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը անսպասելի այցով ժամանել է Իրաք: Ալ-Ասադի ռազմաբազայից Փենսը մեկնել է Քրդստանի ինքնավար մարզ և Էրբիլում, տարածաշրջանի նախագահ, Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը քրդերի հանդեպ:

Մայք Փենսի հայտարարությամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Իրաքում և Սիրիայում դաշնակիցներին հանդեպ անփոփոխ է:

ԱՄՆ-ի փոխնախագահը Իրաք է այցելել ռազմական ինքնաթիռով և օդանավակայանից հեռախոսազրույց ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ: ԱՄՆ-ի փոխնախագահի և Իրաքի վարչապետի հանդիպումը երկրի մայրաքաղաք Բաղդադում չի կայացել անվտանգության միջոցառումներից ելնելով, քանցի երկրում ընթանում են բողոքի ցույցեր: