Մամուլ. Ջո Բայդենը հունիսին կայցելի Արևելյան Եվրոպա
Մամուլ. Ջո Բայդենը հունիսին կայցելի Արևելյան Եվրոպա

Հունիսին Ջո Բայդենը կայցելի Արևելյան Եվրոպա: Այդ մասին տեղեկատվություն է տարածում սլովակյան «Պրավդա» հրատարակությունը: Ինչպես լրագրողներին ասաց ամերիկացի անանուն դիվանագետը, ԱՄՆ նախագահը կժամանի Եվրոպա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Սպասվում է, որ Բայդենը նախ կայցելի Լոնդոն, որտեղ նա կհանդիպի Միացյալ Թագավորության վարչապետի հետ և հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ:

Բացի այդ, Բայդենը նախատեսում է այցելել Արևելյան Եվրոպայի պետություններից մեկը:

Լրագրողների կարծիքով, Բայդենը կարող է ժամանել Բրատիսլավա, կամ Բալկանյան ցանկացած պետություն:

Ըստ անանուն աղբյուրի, Բայդենի այցի մասին որոշումը կախված կլինի ուկրաինա-ռուսական սահմանի զարգացումներից:

Ըստ աղբյուրի, Բայդենը կարող է ներկա գտնվել «GLOBSEC» միջազգային համաժողովին, որը թույլ կտա ԱՄՆ նախագահին հանդիպել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ղեկավարների հետ:

Թողնել մեկնաբանություն