Մամուկա Բախտաձեն մասնակցելու է Մյունխենի անվտանգության կոնֆերանսին
Մամուկա Բախտաձեն մասնակցելու է Մյունխենի անվտանգության կոնֆերանսին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մասնակցելու է Մյոնւխենի անվտանգության կոնֆերանսին:

Վրաստանի պատվիրակությունը կառավարության ղեկավարի գլխավորությամբ փետրվարի 15-17-ին մեկնելու է Մյունխեն:

Վարչապետի մամլու ծառայության տեղեկությամբ, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Մամուկա Բախտաձեն խոսքով ելույթ է ունենալու մի քանի թեմատիկ քննարկմանը, որոնք կապված են Արևելյան Եվրոպայում անվտանգության տեսանկյունից առկա իրավիճակին և ՆԱՏՕ-ին:

Նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում գործընկերների և կոնֆերանսի մասնակըց պատվիրակությունների ղեկավարների հետ: