Մամուկա Բախտաձեն կայցելի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան
Մամուկա Բախտաձեն կայցելի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր մեկնելու է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրել են վարչապետի մամլո ծառայությունից, 11:00-ին Զուգդիդիում, «Ջեո Նաթս» պնդուկի ձեռնարկությունում Մամուկա Բախտաձեն հանդիպելու է ֆերմերների հետ:

Դրա հետ մեկտեղ, 14:00-ին վարչապետը բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հետ կայցելի Աբաշայի մունիցիպալիտետ՝ մարմարյա բզեզի դեմ պայքարի շտաբ, և տեղեկություն կստանա իրականացված միջոցառումների մասին: