Մամուկա Բախտաձեն հանդես է եկել Ռումինիայի հետ հարաբերությունների ռազմավարական մակարդակի վրա անցկացնելու նախաձեռնությամբ
Մամուկա Բախտաձեն հանդես է եկել Ռումինիայի հետ հարաբերությունների ռազմավարական մակարդակի վրա անցկացնելու նախաձեռնությամբ

Վրաստանը հանդես է գալիս Ռումինիայի հետ հարաբերությունների ռազմավարական մակարդակի վրա անցկացնելու նախաձեռնությամբ,- նշված դիրքորոշումը Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն գրանցել է իր ռումինացի գործընկեր, Վասիլիկա Վյորիկա Դենչիլայի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Ռումինիան Վրաստանի աչքի ընկնող գործընկերն է և բարեկամը և հարաբերությունների ռազմավարական մակարդակի վրա անցկացնելը նպաստելու է երկկողմ հետաքրքրությունների ոլորտում գոյություն ունեցող հարցերի էլ ավելի լավ որոշմանը:

Զրույցի ժամանակ ուշադրությունը բևեռվել է երկու երկրների միջև գոյություն ունեցող բարձրաստիճան քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ևս մեկ զարգացման տեսանկյունից գոյություն ունեցող հեռանկարների վրա:

Վարչապետերը ընդգծել են եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից գրանցած հաջողությունները և Սև ծովի անվտանգության կարևորությունը, ընդհանուր եվրաատլանտյան անվտանգության ապահովման գործում:

Ընդլայնված կազմով երկխոսության ժամանակ, որին ներկա էին երկու երկրների կառավարությունների անդամները, խոսքը վերաբերել է Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությանը և այդ տեսանկյունից բարձր է գնահատվել պաշտոնական Բուխարեստի քաղաքական հայտարարությունը, որը մարտ ամսին ստորագրել են ՝ Վրաստանի, Ռումինիայի,Ադրբեջանի և թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները:

Հանդիպման ավարտին երկրների միջև ձևակերպվել է մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Ռումինիայի մշակույթի և ազգային նույնականացման նախարար, Վալեր Դանիել Բրեազը: