Մամուկա Բախտաձե. Վրաստանն անվտագության սպառողից վերածվել է անվտանգություն մատակարարող պետության
Մամուկա Բախտաձե. Վրաստանն անվտագության սպառողից վերածվել է անվտանգություն մատակարարող պետության

Վրաստանում բազմազգ ուսուցման անցկացումը, որին ներգրավված է 24 դաշնակից և գործընկեր երկիր, ևս մեկ ապացույց է, որ դաշինքը կայուն աջակցություն է հայտնում մեր երկրի ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի իրականացման և Վրաստանի եվրատլանտյան ձգտումների իրականացման գործընթացում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման ցուցադրական օրվա շրջանակներում խոսքով ելույթ ունենալիս:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր երկրում անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան ուսուցումը: Սա Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման կայուն կուրսի և ՆԱՏՕ-Վրաստան սերտ համագործակցության ևս մեկ ապացույց է: Հենց նման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի այցը Վրաստան՝ Վրաստանի նկատմամբ դաշինքի կայուն աջակցության հստակ ուղերձ է:

Մենք բազմիցս հայտարարել ենք և հավատում ենք, որ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ապահովմանը, որը պետք է ծառայի բոլոր կողմերի շահերին:

Հենց ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի շրջանակներում, ՆԱՏՕ-Վրաստանի զորավարժության և գնահատման համատեղ կենտրոնում այս տարվա ուսուցման անցկացումը նշանակում է ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում և ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, շատ կարևոր է, որ ՆԱՏՕ-ի գործընկեր ոչ անդամ երկիրը՝ Վրաստանն է անցկացնում այս ուսուցումը:

Վարչապետի հայտարարությամբ, Վրաստանը, որը մշտապես ձգտում է դեպի խաղաղության և բարօրության և տարիների շարունակ մասնակցում է խաղաղության և անվտանգության ապահովման գործում ՆԱՏՕ-ի ջանքերին, անվտագության սպառողից այսօր արդեն վերածվել է անվտանգություն մատակարարող պետության: