Մակրոնի կապակցությամբ նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են, կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել արճակատման վտանգավոր ցիկլը. Ջոզեֆ Բորել
Մակրոնի կապակցությամբ նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են, կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել արճակատման վտանգավոր ցիկլը. Ջոզեֆ Բորել

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ,  Ջոզեֆ Բորելը իր «թվիթեր» միկրոբլոգում արձագանքել է, Թուրքիայի նախագահի կողմից Էմանուել Մակրոնի հասցեին արված հայտարարությանը:

«Նախագահ Էմուել Մակրոնի մասին Թուրքիայի նախագահի խոսքերն անընդունելի են: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել արճակատման վտանգավոր ցիկլը»,- գրել է Բորելը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսքով ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մահմեդականների նկատմամբ սեփական վերաբերմունքի պատճառով բուժման կարիք ունի: Ի պատասխան դրա, Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից:

Թողնել մեկնաբանություն