Մակրոնը ահաբեկչական հարձակումից հետո հանձնարարել է ստուգել արմատական վարք դրսևորած բոլոր անձանց ռեեստրները
Մակրոնը ահաբեկչական հարձակումից հետո հանձնարարել է ստուգել արմատական վարք դրսևորած բոլոր անձանց ռեեստրները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 23-ին երկրի հարավում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո իրավապահ մարմիններին հանձնարարել է հատուկ ծառայությունների կողմից գրանցված կասկածելի անձանց տվյալների ամբողջական ստուգում անցկացնել:

Այս մասին նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ մարտի 24-ին կայացած  արտակարգ նիստից հետո:

«Հանրապետության Նախագահ Էմմանուել Մակրոնը պահանջել է, որպեսզի ոստիկանապետերն այս շաբաթ դեպարտամենտների մակարդակով հավաքեն բոլոր խմբերին, որոնք պատասխանատու են արմատականության նշաններով անձանց հետևելու համար»-, նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: