ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Տումասյանի նախաձեռնությամբ կայացել է երիտասարդության հանդիպումը Մարգվելաշվիլու հետ
Հենց ՄԱԿ-ն է դարձել այն կազմակերպությունը, որը խոսել է Վրաստանի իրավիճակի մասին և ողջ մարդկությանը ծանոթացրել, թե ինչ է կատարվում բռնազավթված տարածքներում,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ ՄԱԿ-ում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Վրաստանի նախագահը հանդիպմանը խոսքով ելույթ ունենալիս կարևորել է միջազգային քաղաքականությունում ՄԱԿ-ի նշանակությունը և դերակատարությունը:
Նախագահը երիտասարդնել կոչ է արել չգնահատել քաղաքական ինստիտուտները միայն նրա համաձայն, թե որտեղ են կարող նրանք կիրառել ուժ: Գիորգի Մարգվելաշվիլու գնահատմամբ, կարևորագույնը քաղաքական երկխոսությունն է:
Վրաստանի նախագահը երիտասարդներին է հանդիպել «Երկխոսություն ապագա սերնդի հետ» հարթակի շրջանակներում, որը նախաձեռնել է ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Տումասյանը: