ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին արվել են Վրաստանին աջակցող հայտարարություններ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին արվել են Վրաստանին աջակցող հայտարարություններ

Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է  ունեցել գլխավոր բանավեճը, որի ընթացքում Վրաստանին աջակցող հայտարարություններ են արվել ՝ Բուլղարիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի կողմից:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ նրանց, պատվիրակությունները ողջունել են Վրաստանի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ և երկրում մարդու իրավունքների պաշտպանության առումով արձանագրված առաջընթացը:

«Նրանք անհանգստություն են արտահայտել Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, «կովիդ 19»-ի պայմաններում մարդասիրական և մարդու իրավունքների տեսանկյունից ստեղծված ծանր իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես, պատվիրակությունները դատապարտել են Ռուսաստանի բռնազավթիչ ուժերի կողմից արհեստական ​​պատնեշների տեղադրման ապօրինի գործընթացը և տեղաշարժի ազատության վրա լրացուցիչ սահմանափակումների հաստատումը:

Ելույթ ունեցողները իրենց մտահոգությունն են հայտնել Վրաստանի տարածաշրջաններ՝ Աբխազիայում և Ցխինվալում էթնիկ վրացիների հանդեպ տարբեր տեսակի խտրականության, կյանքի իրավունքի խախտման, բանտարկությունների, ապօրինի կալանավորման, գույքի և առողջության իրավունքի խախտումների, մայրենի լեզվով կրթության սահմանափակման ու կապակցությամբ, ինչը նրանց խոսքոբ խոչընդոտում է միջազգային քննարկումների հետագա աշխատանքին:

Միևնույն ժամանակ, ելույթ ունեցողները ընդգծել են Վրաստանի բռնազավթված տարածքներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների մուտքի անհրաժեշտությունը և կոչ արել Ռուսաստանի դաշնությանը հարգել միջազգային նորմերը և ապահովել մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Խորհրդի անդամներին տեսակապի միջոցով դիմել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան:

Գերատեսչության հաղորդմամբ, բանաձևում մարդու իրավունքների խորհուրդը լուրջ անհանգստություն է արտահայտում, Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում գոյություն ունեցող մարդու իրավունքների իրավիճակի և բռնազավթված գծի երկայնքով այսպես կոչված «բորդերիզացիայի» շարունակման կապակցությամբ:

Նշված բանաձևը մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվում է ամեն տարի, սկսած 2017 թվականից: «Կովիդ 19»-ի համավարակի պատճառով մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի աշխատանքը դադարեցվեց մարտի 13-ին և եռամսյա դադարից հետո վերսկսվեց հունիսի 15-ին