Կորոնավարակից աշխարհում բուժվել է 58 000 մարդու ավել
Կորոնավարակից աշխարհում բուժվել է 58 000 մարդու ավել

Կորոնավարակ – Կովիդ-19-ից ամբողջ աշխարհում բուժվել է 58 354 մարդ: Ջոն Հոփքինսի Հոփքինսի համալսարանի պաշտոնական վիճակագրության համաձայն, 43 500 մարդ բուժվել է Չինաստանի Հուբեյ գավառում, 1 669 մարդ Իրանում իսկ  Իտալիայում – 589:

Աշխարհում նոր տիպի կորոնավարակից վարակվածների թիվը հասել է 105 558-ի:  Այստեղից 80 652-ը Չինաստանում, 7 041-ը ՝ Հարավային Կորեայում, 5 883-ը ՝ Իտալիայում, 5 823-ը ՝ Իրանում: Աշխարհում վարակից մահացել է ՝ 3555 մարդ

Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Եգիպտոսի Լուքսոր քաղաքում, Նեղոս գետում լողացող կրուիզային նավի 150 ուղևոր ևս կարանտինում են, այն բանից հետո, ինչ նավի վրա գտնվող 45 մարդու մոտ հաստատվել է կորոնավարակ: