Կոչ ենք անում Ռուսաստանին, դադարեցնել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի որպես անկախ պետություններ ճանաչումը. Ենս Սթոլթենբերգ
Կոչ ենք անում Ռուսաստանին, դադարեցնել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի որպես անկախ պետություններ ճանաչումը. Ենս Սթոլթենբերգ

Կոչ ենք անում Ռուսաստանին, դադարեցնել Հարավայի Օսեթիայի և Աբխազիայի որպես անկախ պետություններ ճանաչումը, քանի որ երկու շրջաններն էլ Վրաստանի մասն են,- այս մասին ՆԱՏՕ-ին գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-Վրաստանի հանձնաժողովի նիստից հետո:

«ՆԱՏՕ-ի դռները բաց են: Առաջնորդները հուլիսին հայտնել են հավատարմություն 2008 թվականին կայացված որոշման նկատմամբ, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այսօր ՆԱՏՕ-ի անդամները գրանցել են աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին, դադարեցնել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի որպես անկախ պետություններ ճանաչումը, քանի որ երկու շրջաններն էլ Վրաստանի մասն են:

Կոչ ենք անում Ռուսաստանին դուրս բերել իր ռազմական ուժերը Վրաստանի տարածքներից: Վրդովված ենք Սև ծովի տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայացուցչության ավելացմամբ: Սև ծովի անվտանգությունն առաջնահերթ է ՆԱՏՕ-ի և Վրաստանի համար: Մենք աշխատում ենք այնպես սերտ, ինչպես երբեք»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը: