Քութաիսիում պահանջում են վերականգնել սառցահրապարակը
Քութաիսիում պահանջում են վերականգնել սառցահրապարակը

Քութաիսիում պահանջում են վերականգնել սառցահրապարակը: Նշված պահանջով սառցահրապարակի մոտ են հավաքվել աշակերտները և ծնողները:

Նրանց հայտարարությամբ, ութ ամիս է չի գործում հաստատությունը, քանի որ վարչությունը չի կարողացել փոխել անսարք ագրեգատը:

Ծնողները սառցահրապարակի վարչությանը և Քութաիսիի քաղաքապետարանին մեղադրում են անուշադրության մեջ:

«Այս հրապարակը փրկել է իմ զավակին: Երեխաների առողջության համար կարևոր է դրա գոյությունը: Քաղաքապետարանը 8 ամսվա ընթացքում չի կարողացել գնել սառույցի ագրեգատ: Եթե հրապարակը առաջիկայում չվերականգնի իր աշխատանքը, մենք կլինենք թվով ավելի շատ»,- հայտարարում է ակցիայի մասնակից Լալի Մախարաձեն:

Քութաիսիի քաղաքապետարանի սպորտային հաստատությունների միությունում հայտարարում են, որ տեղի բյուջեում արդեն կա համապատասխան գումար և ագրեգատը կգնեն առաջիկայում: