Քաղաքային տրանսպորտը կաշխատի նաև շաբաթ կիրակի օրերին
Քաղաքային տրանսպորտը կաշխատի նաև շաբաթ կիրակի օրերին

Վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, քաղաքային տրանսպորտը կաշխատի նաև հանգստյան օրերին:

Սահմանափակումների փուլ առ փուլ վերացման ծրագրի շրջանակներում, որը Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրեց Համակարգող խորհրդի այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցում, վաղը ՝ փետրվարի 25-ից, իր աշխատանքն է վերսկսելու միջքաղաքային տրանսպորտը:

«Ինչ վերաբերում է ճանապարհորդության վերաբերյալ սահմանված կանոնակարգերին, ապա ուժի մեջ է մնում շնչադիմակով ճանապարհորդելու կարգը: Քաղաքային տրանսպորտում կարգելվի նաև ջեռուցման և հովացման համակարգի միացնելը», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես այսօր ճեպազրույցում նշեց վարչապետը, խստորեն վերահսկվելու է հաստատված կանոնակարգերի կատարումը: