Խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է «Հանրային հեռարձակողի» մասին օրենսդրական փաթեթը
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է «Հանրային հեռարձակողի» մասին օրենսդրական փաթեթը

Վրաստանի խորհրդարանը 82 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ունկդրմամբ հաստատել է «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը:

Պատգամավորները օրենսդրական փաթեթը քվեարկության են դրել այսօրվա լիագումար նիստին:

Նախաձեռնությամբ ճշտվում է, որ հանրային հեռարձակողը արտադրանքի և ոչ թե եթերի առնվազն  25 տոկոսը տրամադրելու է անկախ մասնավոր իրավության իրավաբանական անձի կողմից պատրաստված հաղորդումներին:

Փոփոխությունների համաձայն, հանրային հեռարձակողը  իրավասու կլինի, բովանդակալից պարտավորությունների կատարման ապահովման նպատակով իրականացնել  հանրային մտքի հետազոտություն:

Բացի այդ, օրենսդրությամբ հնարավորություն է տրվում ռադիոհեռարձակման և Վրաստանի շրջանների ռադիոծրագրերի որակի բարձրացման համար օգտագործել հեռարձակման ալիքներ:

Փոփոխությունների համաձայն հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի ներկայացմամբ իրավասու է փոփոխություններ մտցնել հանրային հեռարձակողի դրույթում: